Անցյալից վերցրեք միայն գիտելիքը

Հեղինակ՝
Մոռանալ անցյալը

Ես անցյալ «վերադառնում եմ» միայն այն դեպքում, երբ պետք է գիտելիք վերցնել: Անցյալում ես թողել եմ բոլոր զգացմունքները: Ինձ չեն հետաքրքրում իմ մանկության խաղալիքները, լուսանկարների ալբոմը, այլ իրեր և իրադարձություններ, եթե դրանք որևէ կերպ չեն ազդում ներկայի և ապագայի վրա: Ես հեշտությամբ կարող եմ ազատվել իրերից, որոնք ժամանակին կարևոր են եղել, եթե այս պահին դրանք կարևոր չեն:

Ինձ համար կարևոր չէ այն, թե ինչպիսին եմ եղել անցյալում: Ինձ համար կարևոր չէ ոչ ԵՍ-ը, որի մասին ուզում եմ մոռանալ, ոչ էլ ԵՍ-ը, որով կարելի է հպարտանալ: Դրանք անցյալում են: Կարևորը միայն այսօրվա ԵՍ-ն է, որը վաղն ավելի լավը կդառնա միայն այն բանի շնորհիվ, թե ինչ կանեմ այսօր:

Ինձ չեն հետաքրքրում վիրավորանքը կամ գովեստը, ուրախությունը կամ տխրությունը, որ եղել է անցյալում: Բացի ավելորդ զգացմունքներից՝ դրանք որևէ բան չեն տալիս: Ինձ պետք չէ հիշել իմ մանկության անհոգ օրերը, զինվորական արկածները, դպրոցում հաջողությունները, քանի որ այդպես ինչ-որ բան բաց ես թողնում ներկայում, շեղվում ես իրականությունից:

Օգտագործեք գիտելիքը

Անցյալից պետք է վերցնել միայն գիտելիքը (փորձը): Եթե անցյալում դժվարություններ են եղել, ինձ համար կարևոր չէ, թե ինչ էի այդ ժամանակ զգում: Կարևորը միայն փաստերն են, թվերը, պատճառները: Եթե ինձ խաբել են, ես ինձ խաբված չեմ զգում՝ այդ մասին հիշելով: Ես պարզապես հիշում եմ այդ մարդուն կամ իրավիճակը, հանգամանքները՝ հետագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակով: Եթե նախկինում սխալվել եմ, անհաջողության եմ մատնվել, ինձ չի հետաքրքրում, թե ինչ եմ այդ պահին զգացել. կարևոր է միայն փորձը, որ հետագայում պետք է օգտագործել:

Ինձ նաև չեն հետաքրքրում իմ անցկացրած լավ օրերը, քանի որ ինձ համար կարևոր է լավ անցկացնել այսօրն ու վաղը: Հին օրերից ես կվերցնեմ միայն գիտելիքը, որը կիրառելի է այսօր: Ինձ չեն հետաքրքրում իմ նախկին հաջողությունները, երբ խոսքը զգացմունքների, հպարտության, ինքդ քեզ կարևոր զգալու մասին է: Ես նոր զգացմունքների կարիք ունեմ այն հաջողություններից, որոնք առջևում են:

Հին զգացմունքներն իրենց դերն արդեն կատարել են:

Երբ անցյալ ենք նայում, մենք չենք ընտրում այն զգացմունքները, որ ունենում ենք: Դրանք պարզապես գալիս են: Մենք պետք է ընդունենք դրանք: Հին զգացմունքները խառնվում են ներկայիս զգացմունքների հետ, ազդում են ներկայի վրա: Դրանք հիմնականում բացասական են ազդում, բայց էականը դա չէ: Նույնիսկ եթե հիշողությունները դրական են, դա ազդում է մեր այսօրվա կենտրոնացման, այսօրվա գործերի, այսօրվա՝  սառը դատողությամբ իրականությունը գնահատելու վրա:

Հին զգացմունքները մեզ պետք չեն. մենք դրանք արդեն բաց ենք թողել: Իրական են այն զգացմունքները, որ մենք ունենք այսօր՝ ապրելով այս օրը:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: