7 կադր, որոնք փոխել են մտածելակերպս
Երբեմն մեկ ֆիլմը, գիրքը կամ պատկերը դաջվում են մեր հիշողության մեջ ու փոխում մեր որոշումները։ Ես փորձել եմ հիշել յոթ դեպք, երբ մեկ կադրն ազդել է իմ կյանքի վրա։
Երբեմն մեկ ֆիլմը, գիրքը կամ պատկերը դաջվում են մեր հիշողության մեջ ու փոխում մեր որոշումները։ Ես փորձել եմ հիշել յոթ դեպք, երբ մեկ կադրն ազդել է իմ կյանքի վրա։
12 տարեկանում առաջին անգամ ինձ տեսա հեռուստացույցով (1996 թվականն էր): Դասընկերուհուս քույրն աշխատում էր հեռուստաընկերությունում, ու դասընկերուհիս տանը պատմել էր, որ իր դասարանից մի տղա բանաստեղծություններ է գրում, նույնիսկ գիրք ունի։ Գիրքն ինքս էի պատրաստել (նկարը տես ներքևում) ու վերնագրել էի՝ «Կյանքը»։ Մեր տուն եկան «Էջմիածին» հեռուստաընկերության երկու աշխատակից ու