Գիրք նվիրելու օրվա առթիվ

Մինչև փետրվարի 19-ը պատվիրեք Հրաչյա Մանուկյանի «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գիրքը և ստացեք նվեր «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» գիրքը:

 «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գիրքը հեղինակի ամենահեղափոխական գիրքն է,
«Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» գիրքը հեղինակի ամենապրակտիկ և վերջին գիրքն է:

Ակցիայի շրջանակում գրքերի ընդհանուր արժեքն է 5800 դր («Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքի արժեքն է 5800 դր, «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» գրքինը՝ 2000 դր):

Առաքումը Երևանում և մարզերում անվճար է: Գրքերը մոտեցնում է առաքիչը, վճարումը կատարվում է կանխիկ: Երևանում առաքումը կատարվում է 1-2, մարզեր՝ մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Ուշադրությո՛ւն: «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» գիրքը դեռ հրատարակված չէ: Հրատարակումը նախատեսված է փետրվար ամսին (հնարավոր է ինչպես մինչև փետրվարի 19-ը, այնպես էլ դրանից հետո), և առաքումը կատարվելու է հրատարակումից անմիջապես հետո: Ամեն դեպքում, մենք նախապես կզանգահարենք, և Դուք կարող եք հաստատել կամ չեղարկել պատվերը:

Պատվիրեք Ձեր գրքերը

Արժեքը՝ 5800 դր, առաքումը՝ անվճար

* Մենք նախապես կզանգահարենք



Գրքերի մասին

«Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում հեղինակը ներկայացնում է իր՝ «ոչ ստանդարտ» տեսակետը մարդու մասին. արդյո՞ք մենք մտածելու տիտաններ ենք, արդյո՞ք գտնվում ենք կենդանական աշխարհի բարձրագույն կետում, արդյո՞ք այդքան կարևոր է մեր դերը տիեզերքում, որքա՞ն անհասկանալի Է մարդը և արդյո՞ք հնարավոր չէ վերարտադրել մարդուն: Գիրքը կօգնի Ձեզ մտածել այս և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի շուրջ, որոնք սովորաբար մենք մեզ չենք տալիս:

«Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր» գրքում հեղինակը պնդում է, որ մեր կյանքում առկա անհանգստության պատճառների զգալի մասը մեր ներսում պետք է փնտրենք: Վերլուծելով սեփական կյանքի փորձը՝ նա ներկայացնում է այն տասը ավելորդությունները, որոնք խանգարում են մեզ հանգիստ ապրել:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ սեփական բովանդակությունն եք ստեղծում: