
Բացարձակ ճշմարտությո՞ւն
Ես հակված եմ ոչ մի «ճշմարտության» չհավատալ հարյուր տոկոսով։ Պատճառներից մեկն այն է, որ ես մանրամասնորեն չգիտեմ ճշմարտությունների հաստատման մեխանիզմները։ Օրինակ, երբ ասում ենք՝ այսինչ ուտելիքը օգտակար կամ վնասակար է, ինչպե՞ս է դա որոշվել։ Նույնիսկ եթե դա հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, դա ինձ տալիս է ոչ թե 100, այլ,