
Իմ օրվա 18 հատվածները
Վերջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն օրս ավելի ճիշտ կազմակերպելն է։ Այդ ուղղությամբ տարիներով աշխատել եմ, բայց նման արդյունավետ ու ինձ գոհացնող օրվա ծրագիր երբեք չեմ ունեցել։ Օրս բաժանված է 17 + 1 (քունը) հատվածների։ Դրանցից ամենակարճը 15 րոպե է, ամենաերկարը (չհաշված քունը)՝ 3 ժամ։ Ամեն հատվածին սպասում եմ անհամբերությամբ: