Գրքերից հատվածներ

Գիրքը ինքնակայացման, անձնային աճի, հաջողակ մարդու մտածելակերպի մասին է: Հեղինակը պատմում է, թե ինչ պետք է անել նպատակներին հասնելու, անվերջ ինքնակատարելագործվելու, կյանքում առաջ շարժվելու և երջանիկ լինելու համար:

Այս գիրքն ինքնաճանաչման մասին է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկար և իմաստալից կյանք ունենալու համար, հեղինակը փնտրում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ սեփական ներաշխարհում:

Մեր կյանքում առկա անհանգստության պատճառների զգալի մասը մեր ներսում պետք է փնտրենք: Վերլուծելով սեփական կյանքի փորձը՝ հեղինակը ներկայացնում է այն տասը ավելորդությունները, որոնք խանգարում են մեզ հանգիստ ապրել:

Գրքում հեղինակն անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացնում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

Գրքում հեղինակը խոսում է այն մասին, թե ինչպես են մեր առօրյա սովորություններն ազդում մեր կյանքի վրա, և ինչպես ապրել ավելի գիտակցաբար՝ ղեկավարելով դրանք:

Գիրքը մարդու մասին է՝ ոչ ստանդարտ տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ մտածել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, որոնք սովորաբար մենք մեզ չենք տալիս:

300 լավագույն մտքեր

Գրքում ընդգրկված են 2012-2022 թթ. ընթացքում հեղինակի լավագույն կարճ մտքերը: Դրանք անհատի և հասարակության, մարդու արտաքինի և ներաշխարհի,  մտածողության և գիտակցության, տարիքի և ժամանակի, կրթության և աշխատանքի, ինքնազարգացման և աճի, երջանկության և կյանքի փիլիսոփայության մասին են: Սա նման ձևաչափով հեղինակի առաջին գիրքն է:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Մեզ մոտ գործում են զեղչեր միաժամանակ երկու և ավելի գիրք պատվիրելու դեպքում:

Օրինակ՝ «Փոխիր կյանքդ» և «Երբ հասուն դարձա» գրքերը միաժամանակ պատվիրելու դեպքում արժեքը 7400 դրամ է՝ 8400-ի փոխարեն, իսկ հեղինակի բոլոր 7 գրքերը պատվիրելու դեպքում արժեքը 22 000 դրամ է՝ 28 100 դրամի փոխարեն:

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: