Անձնային աճ

«Երբ հասուն դարձա»

Մենք չենք ապրում նույն աշխարհում: Ամեն մարդ ապրում է այն աշխարհում, որը ձևավորում է իր գիտակցությունը: Մեկի համար աշխարհը նեղ է, մյուսի համար՝ ընդարձակ։ Մեկի համար այն հիասքանչ է, մյուսի համար՝ անտանելի: Մեկի համար ամեն օրը մի նոր կյանք է, մյուսի կյանքն անցնում է մեկ օրվա պես: Մեկն ուզում է փոխել աշխարհը, մյուսն էլ փոխում է իր գիտակցությունը: Այս գիրքն ինքնաճանաչման մասին է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկար ու իմաստալից կյանք ունենալու համար, հեղինակը փնտրում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ սեփական ներաշխարհում:

«Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր»

Մեր կյանքում առկա անհանգստության պատճառների զգալի մասը մեր ներսում պետք է փնտրենք: Վերլուծելով սեփական կյանքի փորձը՝ հեղինակը ներկայացնում է այն տասը ավելորդությունները, որոնք խանգարում են մեզ հանգիստ ապրել:

«Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները»

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` առանց գիտակցելու: Հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ:

«Փոխիր կյանքդ»

Գիրքը մեծ ձգտումների ու անընդհատ առաջ շարժվելու մասին է։ Կյանքի փոփոխությունը սկսվում է մտքերից։ Հեղինակը ծանոթացնում է հաջողակ մարդկանց մտածելակերպին ու սովորություններին։ Խոսում է անձնային շփման, ժամանակը գիտակցված կառավարելու, կյանքն ավելորդություններից մաքրելու ու ֆինանսական անկախության ձգտելու մասին։ Գիրքը տալիս է հաջողության ճանապարհը սկսելու գիտելիք ու ոգեշնչում։

«300 լավագույն մտքեր»

Գրքում ընդգրկված են 2012-2022 թթ. ընթացքում հեղինակի լավագույն կարճ մտքերը: Դրանք անհատի և հասարակության, մարդու արտաքինի և ներաշխարհի, մտածողության և գիտակցության, տարիքի և ժամանակի, կրթության և աշխատանքի, ինքնազարգացման և աճի, երջանկության և կյանքի փիլիսոփայության մասին են: Սա նման ձևաչափով հեղինակի առաջին գիրքն է:

«Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս»

Ինչպե՞ս է մարդը մտածում, որքա՞ն արագ ենք մենք զարգանում, մինչև ո՞ւր են տարածվում մեր հնարավորությունները, ովքե՞ր են իմաստուններն ու հանճարները, ինչո՞վ ենք առավել կենդանական աշխարհում։ Գիրքը մարդու մասին է՝ ոչ ստանդարտ տեսանկյունից: Այն կօգնի մտածել կարևոր հարցերի շուրջ, որոնք սովորաբար մենք մեզ չենք տալիս:

«Փոխիր կյանքդ-2»

Գրքում անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում: «Փոխիր կյանքդ-2» գրքում հեղինակն ընդգրկել է այն նյութերը, որոնք տեղ չեն գտել առաջինում:

Պոեզիա և մանկական

Զեղչ երկու և ավելի գիրք միաժամանակ պատվիրելու դեպքում

Օրինակ՝ «Փոխիր կյանքդ» (2 500 դր․) և «Կամքի ուժ» (5 000 դր․) գրքերը միաժամանակ պատվիրելու դեպքում արժեքը 6 500 դր․ է՝ 7 500-ի փոխարեն, անձնային աճի թեմայով 7 գիրքը պատվիրելու դեպքում` 22 000 դր․՝ 28 100-ի փոխարեն, իսկ հեղինակի բոլոր գրքերը (9 գիրք) պատվիրելու դեպքում՝ 28 500 դր՝ 36 600-ի փոխարեն։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր գրքից սկսեմ

Կարող եք սկսել յուրաքանչյուրից: Որպես տարբերակ կարող ենք առաջարկել «Փոխիր կյանքդ» գիրքը:

«Փոխիր կյանքդ-2» գիրքը առաջինի շարունակությո՞ւնն է

Ոչ, գրքերն իրարից անկախ են: Երկրորդում հեղինակն ընդգրկել է այն նյութերը, որոնք տեղ չեն գտել առաջինում:

Ո՞վ է Հրաչյա Մանուկյանը

Անձնային աճի գծով հեղինակ է, որը 2009թ․-ից գրում է սեփական փորձի հիման վրա։

Պատվիրել 7 գիրքը

Հեղինակի՝ անձնային աճի թեմայով 7 գիրքը միաժամանակ պատվիրելու դեպքում արժեքը 22 000 դրամ է՝ 28 100-ի փոխարեն։

Գտեք մեզ սոցիալական ցանցերում

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: