
Մենք չենք ապրում նույն աշխարհում: Մեզնից յուրաքանչյուրն ապրում է այն աշխարհում, որը ձևավորում է իր գիտակցությունը: Մեկի համար աշխարհը նեղ է, մյուսի համար՝ ընդարձակ։ Մեկի համար այն հիասքանչ է, մյուսի համար՝ անտանելի: Մեկի համար ամեն օրը մի նոր կյանք է, մյուսի կյանքն անցնում է մեկ օրվա պես: Մեկն ուզում է փոխել աշխարհը, մյուսն էլ փոխում է իր գիտակցությունը:
Այս գիրքն ինքնաճանաչման մասին է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկար և իմաստալից կյանք ունենալու համար, հեղինակը փնտրում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ սեփական ներաշխարհում:
Արժեքը և այլ տվյալներ
Գրքի արժեքը՝ 5900 դր, էջերի քանակը՝ 140, կազմը՝ կոշտ, չափսը՝ 21×13սմ, էլեկտրոնային տարբերակ՝ առկա չէ:
Առաքում
Գրքի վաճառքը կատարվում է միայն առաքմամբ (մենք չունենք հասցե, որտեղից այն կարելի է վերցնել):
Անվճար առաքում Երևանում 1-2 աշխատանքային օրում: Գիրքը մոտեցնում է առաքիչը, վճարումը կատարվում է կանխիկ՝ առաքչին: Առաքումը կատարվում է ժամը 09:30-18:00 հատվածում (առաքիչը զանգահարում է մոտենալուց առաջ):
Եթե պատվիրել եք աշխատանքային օր՝
— մինչև ժամը 14:00, ապա պատվերը կհասնի հաջորդ աշխատանքային օրը,
— ժամը 14:00-ից հետո, ապա պատվերը կհասնի երկրորդ աշխատանքային օրը:
Եթե պատվիրել եք ոչ աշխատանքային օր, ապա պատվերը կհասնի երկրորդ աշխատանքային օրը:
Առաքման կոնկրետ ժամ (ժամեր) հնարավոր չէ նախապես պլանավորել (քանի որ մեկ առաքիչը կատարում է բազմաթիվ առաքումներ՝ շարժվելով նախապես սահմանված երթուղով):
Վճարովի արագ առաքում Երևանում: Արագ առաքման դեպքում վճարումը կատարվում է նախապես՝ փոխանցումով (իդրամ հաշվին կամ բանկային հաշվին/քարտին): Առաքման արժեքը տատանվում է 500-1500 դր՝ կախված հասցեից և առաքման ժամից: Հնարավոր են դեպքեր, երբ արագ առաքում հնարավոր չէ: Արագ առաքման հնարավորության, ժամկետի և արժեքի մասին տեղեկացնում ենք նախապես՝ զանգի միջոցով:
Անվճար առաքում մարզեր փոստով 2-4 աշխատանքային օրում: Գիրքը պետք է վերցնել փոստային բաժանմունքից (անձնագրով): Վճարումը կատարվում է նախապես՝ իդրամ հաշվին կամ բանկային քարտին/հաշվին:
Վճարովի առաքում մարզեր առաքչի միջոցով 2-5 աշխատանքային օրում: Գիրքը մոտեցնում է առաքիչը, վճարումը կատարվում է կանխիկ՝ առաքչին: Առաքման արժեքը 1000-2000 դրամ է՝ կախված մարզից: Որոշ բնակավայրեր առաքման ծառայությունը չի սպասարկում (տեղեկացնում ենք նախապես՝ զանգի միջոցով):
Արտերկիր առաքումը կատարվում է փոստով: Փոստային առաքման արժեքը հաշվարկելու համար գրեք մեր ինթագրամյան կամ ֆեյսբուքյան էջին: Գործում են վճարման հետևյալ տարբերակները՝ Paypal կամ արագ դրամային փոխանցման որևէ համակարգ: