
Հրաչյա Մանուկյանի 9 գիրքը պատվիրելու դեպքում գինը 27 600 դրամ է՝ 35 600 դրամի փոխարեն:
Գրքերի արժեքները
- «Փոխիր կյանքդ»՝ 2 500 դրամ
- «Փոխիր կյանքդ-2»՝ 3 500 դրամ
- «Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր»՝ 2 000 դրամ
- «Երբ հասուն դարձա»՝ 5 400 դրամ
- «Կամքի ուժ․ ինչպես ղեկավարել սովորությունները»՝ 5 000 դրամ
- «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս»՝ 5 300 դրամ
- «300 լավագույն մտքեր»՝ 3 400 դրամ
- «Պոեզիա․ կենդանացում»՝ 3 500 դրամ
- «Կարճահասակ հայրիկի հեքիաթները»՝ 5 000 դրամ
Որտեղի՞ց գնել
Գրքերը վաճառվում են «Բուկինիստ» գրախանութների ցանցում (գլխավոր մասնաճյուղը Մաշտոցի 20 հասցեում է․ ունի մասնաճյուղեր մոլերում և Երևանի այլ հատվածներում)։ «Բուկինիստ» գրախանութների ցանցի հեռախոսահամարն է՝ 011 537 413:
Գրքերը վաճառվում են նաև Երևանի ու մարզերի այլ գրախանութներում, սակայն կոնկրետ գրախանութի մասին տեղեկություն մենք չունենք (պետք է հարցնել գրախանութում)։
Առաքում
📦 Գործում է առաքում Երևանում, մարզերում և արտերկիր (մանրամասները տես ներքևում)։
Անվճար առաքում Երևանում 1-2 աշխատանքային օրում։ Գրքերը մոտեցնում է առաքիչը, վճարումը՝ կանխիկ։ Պատվերը սովորաբար հասնում է 09։30-18։00 հատվածում։ Առաքման կոնկրետ ժամեր հնարավոր չէ ընտրել (առաքիչը կատարում է շատ առաքումներ՝ շարժվելով ըստ հասցեների, և հայտնի չէ, թե երբ կհասնի Ձեր հասցեին)։ Մոտենալուց առաջ առաքիչը զանգահարում է։ Եթե չի հաջողվում հեռախոսով կապվել, առաքումը չեղարկվում է։
Արագ առաքում Երևանում Յանդեքս առաքման ծառայության միջոցով։ Առաքման արժեքը 500-1500 դրամ է՝ կախված առաքման վայրից ու ժամից (առաքում ենք Զեյթունից, առաքման արժեքը նախապես հայտնում ենք)։ Վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտին, iDram-ին կամ Telcell Wallet-ին: Պատվերը սովորաբար հասնում է 1-3 ժամում։ Որոշ դեպքերում արագ առաքումը կարող է հասանելի չլինել։
Փոստով անվճար առաքում մարզեր։ Պատվերը սովորաբար հասնում է 2-4 աշխատանքային օրում։ Վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտին, iDram-ին կամ Telcell Wallet-ին: Գրքերը փոստ հանձնելուց հետո ուղարկում ենք առաքման կտրոնը։
Առաքչի միջոցով առաքում մարզեր։ Սովորաբար հասնում է 1-4 աշխատանքային օրում, առաքման արժեքը՝ 500-1000 դրամ (կախված մարզից)։ Առաքման ծառայությունը գործում է ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերի մեծ մասում։ Առաքման հասանելիության ու արժեքի մասին նախապես զանգով տեղեկացնում ենք։
Արտերկիր առաքման համար խնդրում ենք գրել մեզ ինսթագրամում կամ ֆեյսբուքում (այլապես պատվերը չենք դիտարկում)։ Առաքումը կատարվում է փոստով, վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտին կամ որևէ արագ վճարային համակարգի միջոցով (օրինակ՝ MoneyGram)։ Առաքման արժեքը կախված է երկրից ու գրքերից (քաշից)։
ԱՄՆ առաքման արժեքը 9 գրքի դեպքում մոտ $45 է, Եվրոպա՝ մոտ 30EUR: ԱՄՆ և Եվրոպա առաքման արժեքին ավելանում է գրքերի արժեքի 10%-ի չափով մաքսավճար ($6)։
Ռուսաստան՝ Մոսկվայի ռեգիոն առաքման արժեքը մոտ 1000 RUB է, Ռուսաստանի այլ ռեգիոններ՝ մոտ1800 RUB։
Արտերկիր առաքման գները հաշվարկված են 13.09.2026-ին և կարող են փոխվել՝ կախված տարադրամի փոխարժեքից և Հայփոստի գների փոփոխությունից։