
Հրաչյա Մանուկյանի գրքերը հիմնված են հեղինակի անձնական փորձի վրա Հայաստանում: Դրանցից յուրաքանչյուրը հեղինակի կյանքի որոշակի փուլի, գիտակցական նոր մակարդակի ամփոփում է՝ սկսած 2009թ-ից:
Գրքերի արժեքները
«Երբ հասուն դարձա»՝ 5900դր
«Փոխիր կյանքդ»՝ 2500 դր
«Փոխիր կյանքդ-2»՝ 3500դր
«Կամքի ուժ»՝ 5000դր
«Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս»՝ 5300դր
«Ազատվիր ավելորդություններից և հանգիստ ապրիր»՝ 2000դր
Զեղչեր
Երկու և ավելի գիրք միաժամանակ պատվիրելու դեպքում գործում են հետևյալ զեղչերը.
2 գիրք՝ 1000 դր զեղչ,
3 գիրք՝ 1500 դր զեղչ,
4 գիրք՝ 3000 դր զեղչ,
5 գիրք՝ 4000 դր զեղչ,
6 գիրք՝ 5000 դր զեղչ:
Օրինակ՝ «Երբ հասուն դարձա» (5 900 դր) և «Փոխիր կյանքդ» (2 500 դր) գրքերը միաժամանակ պատվիրելու դեպքում արժեքը 7 400 դր է՝ 8 400 դր-ի փոխարեն, իսկ հեղինակի բոլոր 6 գրքերը պատվիրելու դեպքում արժեքը 19 000 դր է՝ 24 200 դր-ի փոխարեն:
Առաքում
Գրքերի վաճառքը կատարվում է միայն առաքմամբ (մենք չունենք հասցե, որտեղից դրանք կարելի է վերցնել):
Անվճար առաքում Երևանում 1-2 աշխատանքային օրում: Պատվերը մոտեցնում է առաքիչը, վճարումը կատարվում է կանխիկ՝ առաքչին: Առաքումը կատարվում է ժամը 09:30-18:00 հատվածում (առաքիչը զանգահարում է մոտենալուց առաջ):
Եթե պատվիրել եք աշխատանքային օր՝
— մինչև ժամը 14:00, ապա պատվերը կհասնի հաջորդ աշխատանքային օրը,
— ժամը 14:00-ից հետո, ապա պատվերը կհասնի երկրորդ աշխատանքային օրը:
Եթե պատվիրել եք ոչ աշխատանքային օր, ապա պատվերը կհասնի երկրորդ աշխատանքային օրը:
Առաքման կոնկրետ ժամ (ժամեր) հնարավոր չէ նախապես պլանավորել (քանի որ մեկ առաքիչը կատարում է բազմաթիվ առաքումներ՝ շարժվելով նախապես սահմանված երթուղով):
Վճարովի արագ առաքում Երևանում: Արագ առաքման դեպքում վճարումը կատարվում է նախապես՝ փոխանցումով (իդրամ հաշվին կամ բանկային հաշվին/քարտին): Առաքման արժեքը տատանվում է 500-1500 դր՝ կախված հասցեից և առաքման ժամից: Հնարավոր են դեպքեր, երբ արագ առաքում հնարավոր չէ: Արագ առաքման հնարավորության, ժամկետի և արժեքի մասին տեղեկացնում ենք նախապես՝ զանգի միջոցով:
Անվճար առաքում մարզեր փոստով 2-4 աշխատանքային օրում: Պատվերը պետք է վերցնել փոստային բաժանմունքից (անձնագրով): Վճարումը կատարվում է նախապես՝ իդրամ հաշվին կամ բանկային քարտին/հաշվին:
Վճարովի առաքում մարզեր առաքչի միջոցով 2-5 աշխատանքային օրում: Պատվերը մոտեցնում է առաքիչը, վճարումը կատարվում է կանխիկ՝ առաքչին: Առաքման արժեքը 1000-2000 դրամ է՝ կախված մարզից: Որոշ բնակավայրեր առաքման ծառայությունը չի սպասարկում (տեղեկացնում ենք նախապես՝ զանգի միջոցով):
Արտերկիր առաքումը կատարվում է փոստով: Փոստային առաքման արժեքը հաշվարկելու համար գրեք մեր ինթագրամյան կամ ֆեյսբուքյան էջին: Գործում են վճարման հետևյալ տարբերակները՝ Paypal կամ արագ դրամային փոխանցման որևէ համակարգ: