![#w]i8](https://selfhelp.am/wp-content/uploads/2020/03/cyl-cover2.png)
Գիրքը հաջողության, նպատակասլացության, ինքնազարգացման, ֆինանսական ազատության, մարդկային մտածելակերպի և փոխհարաբերությունների մասին է: Հեղինակը պատմում է, թե ինչ պետք է անել նպատակներին հասնելու, անվերջ ինքնակատարելագործվելու, կյանքում առաջ շարժվելու և երջանիկ լինելու համար: Գիրքը գրված է Հայաստանի պայմաններում և հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա:
Պատվիրել գիրքը
Գրքի արժեքը՝ 2500 դր, կազմը՝ փափուկ, էջերի քանակը՝ 215:
- Երևանում առաքումն անվճար է, մարզեր՝ 500 դրամ: Գիրքը մոտեցնում է առաքիչը, վճարումը կատարվում է կանխիկ՝ առաքման պահին: Երևանում սովորաբար հասնում է մինչև 2, մարզեր՝ մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հնարավոր է նաև առաքում Հայփոստով: Փոստով առաքումն անվճար է նաև մարզերում, իսկ վճարումը կատարվում է նախապես՝ iDram համակարգով:
- Արցախ առաքումն անվճար է: Առաքումը կատարվում է Հայփոստով: Վճարումը կատարվում է նախապես՝ iDram համակարգով: Սովորաբար հասնում է մինչև 10 օրում:
Հատված գրքից և բովանդակությունը
Հարգելի՛ ընթերցող, երբ Ձեր ձեռքում հայտնվի այս գիրքը, հավանաբար Ձեզ կհետաքրքրի` իսկ ո՞վ է գրքի հեղինակը: Արդյո՞ք հաջողության մասին խոսող այս մարդն ինքը կյանքում մեծ հաջողությունների է հասել, թե՞ հասարակ մի մարդ է, ով պարզապես խորհուրդներ է տալիս: Չէ՞ որ երբ կարդում ես նման բովանդակությամբ գիրք, ցանկալի է, որ հեղինակն այնպիսի մարդ լինի, ով այդ ոլորտում մեծ հաջողությունների է հասել, համապատասխան փորձ ունի, մի խոսքով` հասկանում է, թե ինչի մասին է գրում:
Այդ հարցին ես կպատասխանեմ այսպես. հաջողությունը ճանապարհ է՝ երկար ճանապարհ: Կարծում եմ` ես գտնվում եմ ճիշտ ճանապարհի վրա: Խորհուրդները, որ գրված են այս գրքում, փոխել են իմ կյանքն ամբողջությամբ: Այստեղ գրված է միայն այն, ինչ ես զգացել եմ, ինչի փորձն ունեմ, ինչն ինձ ավելի վստահ ու երջանիկ է դարձրել, և ինչի շնորհիվ այժմ ես վայելում եմ կյանքիս յուրաքանչյուր օրը` որպես ինձ տրված մեծագույն պարգև: