Առաքումը կատարում է առաքման ծառայությունը, որի հետ մենք համագործակցում ենք: Որպեսզի առաքումն անվճար լինի, գործում են առաքման ծառայության հետևյալ պայմանները.
Երևանում
Առաքումը հասնում է 1-2 աշխատանքային օրում՝ ժամը 09:30-18:00 հատվածում:
Եթե Դուք պատվերը կատարել եք աշխատանքային օր/ժամի (երկուշաբթիից ուրբաթ, մինչև ժամը 15:30), ապա 95% հավանականությամբ պատվերը կհասնի հաջորդ աշխատանքային օրը, 5% հավանականությամբ՝ երկրորդ աշխատանքային օրը:
Եթե Դուք պատվերը կատարել եք ոչ աշխատանքային օր (շաբաթ, կիրակի, տոներ, ..) կամ ոչ աշխատանքային ժամի (15:30-ից հետո), ապա 95% հավանականությամբ պատվերը կհասնի երկրորդ աշխատանքային օրը, 5% հավանականությամբ՝ երրորդ աշխատանքային օրը:
Հնարավոր չէ ընտրել առաքման կոնկրետ ժամանայահատված, քանի որ առաքման ծառայությունը սպասարկում է ոչ միայն մեզ, այլև այլ կազմակերպությունների և ունի առաքումների նախապես պլանավորված գրաֆիկ (ըստ համայնքների): Եթե 09:30-19:00 հատվածում կան առաքման համար անհարմար ժամեր, կարող եք նշել. այդ մասին մենք կտեղեկացնենք առաքման ծառայությանը, սակայն այդ դեպքում առաքումը չենք խոստանում (պետք է առաքումների երթուղու/գրաֆիկի հետ համընկնի):
Մոտենալիս առաքիչը զանգահարում է: Եթե հեռախոսահամարով չի հաջողվում կապվել (անհասանելի է) կամ առաքման ժամը հաճախորդին հարմար չէ, չի կարող սպասել, այլ շարունակում է առաքումները (քանի որ պետք է մյուս առաքումները սպասարկի), և այս դեպքում առաքումը տեղափոխվում է հաջորդ աշխատանքային օր: Եթե հաջորդ օրը նույնպես չի ստացվում հեռախոսահամարով կապվել կամ առաքման ժամը հարմար չէ, առաքումը չեղարկվում է (այդ դեպքում, ցանկության դեպքում, խնդրում ենք պատվիրել ևս մեկ անգամ):