Կան օրեր, որոնք ես անվանում եմ wow օրեր։ Դրանք այն օրերն են, երբ հավատդ չի գալիս, որ նման օր ես ապրել։ Այդ օրերին աշխարհն ասես պտտվում է հատուկ քեզ համար ու քո շուրջ։ Մոտդ ամեն ինչ ստացվում է։ Քեզ զգում ես կարևոր, հաջողակ, կյանքդ իմաստալից է։ Պառկում ես քնելու ու
Կարդալ ամբողջը
Վերջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն օրս ավելի ճիշտ կազմակերպելն է։ Այդ ուղղությամբ տարիներով աշխատել եմ, բայց նման արդյունավետ ու ինձ գոհացնող օրվա ծրագիր երբեք չեմ ունեցել։ Օրս բաժանված է 17 + 1 (քունը) հատվածների։ Դրանցից ամենակարճը 15 րոպե է, ամենաերկարը (չհաշված քունը)՝ 3 ժամ։ Ամեն հատվածին սպասում եմ անհամբերությամբ:
Կարդալ ամբողջը
Դպրոցում մենք խելացի էինք համարում բարձր գնահատական ստացողներին: Միջին տարիքում խելացի էին թվում իրենց աշխատանքում (մասնագիտության մեջ) հաջողության հասածները: Իսկ պապիկներն ու տատիկները գրեթե միշտ խելացի են թվում (հաշվի ենք առնում նրանց մեծ փորձն ու գիտելիքը):
Կարդալ ամբողջը
Ծրագրավորման ոլորտում կա թեստավորողի մասնագիտությունը: Թեստավորողը մի մարդ է, որն օգտագործում է ծրագիրը սխալները գտնելու նպատակով: Սովորաբար ծրագրավորողն ու թեստավորողը տարբեր մարդիկ են: Ծրագրավորողը գրում է ծրագիրը, թեստավորողը՝ ստուգում:
Կարդալ ամբողջը
Ես ճանաչում եմ երկու տեսակի մարդ: Առաջինները կարևորում են պլանավորումը: Նրանք փորձում են հնարավորինս պլանավորել իրենց օրը, շաբաթը, տարին, ինչ-որ առումով նաև կյանքը: Երկրորդներն ասում են, որ այդպես նմանվում ես ռոբոտի. պետք է թռչնակի պես ազատ լինես, անես այն, ինչ այդ պահին ուզում ես, ինքդ քեզ սահմանների մեջ չդնես:
Կարդալ ամբողջը
Երբ վերադարձա բանակից և սկսեցի աշխատել, ինձ թվում էր, թե արդեն հասուն, գիտակից մարդ եմ, ում համար նոր կյանք է սկսվում: Սխալվում էի: Ավելի ուշ հասկացա միայն, որ նույնիսկ այդ տարիները գիտակից համարել չէր կարելի, քանի որ այն, թե ինչպես էի ես ապրում և ինչով էի զբաղվում, թելադրում էր ոչ
Կարդալ ամբողջը