Ո՞վ է ավելի խելացի

Հեղինակ՝

Դպրոցում մենք խելացի էինք համարում բարձր գնահատական ստացողներին: Միջին տարիքում խելացի էին թվում իրենց աշխատանքում (մասնագիտության մեջ) հաջողության հասածները: Իսկ պապիկներն ու տատիկները գրեթե միշտ խելացի են թվում (հաշվի ենք առնում նրանց մեծ փորձն ու գիտելիքը):

Սովորաբար մարդուն խելացի համարելու համար երկու բան է կարևոր.

  1. ում հետ ենք նրան համեմատում,
  2. որ հատկանիշներով ենք համեմատում:

Չկան բացարձակ խելացի մարդիկ: Որ մարդը համարվի խելացի, պետք է լինեն այլ մարդիկ, որոնց համեմատ նա կլինի խելացի: Մի խմբում խելացի համարվողը կարող է մեկ այլ խմբում խելացի չհամարվել (օրինակ՝ համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած միջակ աշխատողը): Մեկ հատկանիշով խելացի համարվողը կարող է մեկ այլ հատկանիշով խելացի չհամարվել (օրինակ՝ արբեցող գիտնականը):

X կազմակերպության աշխատակիցն իր կազմակերպությունում կարող է համարվել խելացի, բայց ընկերների համար՝ ոչ խելացի, քանի որ աշխատում է X (սխալ ընտրված) կազմակերպությունում:

Մեր պես մտածող մարդը խելացի է մեզ համար, բայց խելացի չէ մեր պես չմտածող մարդու համար:

Մաթեմատիկական խնդիր լավ լուծողը պարտադիր չէ, որ լավ լուծի իր կյանքի խնդիրները:

Լավագույն մասնագետը գուցե սխալ մասնագիտություն է ընտրել (մի տեսանկյունից խելացի է, մյուսից՝ ոչ):

Ինձ համար ամենախելացի մարդիկ նրանք են, որոնք կարողանում են խելացի լինել իրենց կյանքի հնարավորինս շատ ոլորտներում: Այսինքն, բավարար չէ խելացի մասնագետ լինել: Պետք է լինես խելացի ծնող, խելացի ամուսին, խելացի երեխա, առողջությանդ խելացի ձևով հետևող, երջանկության խելացի կառուցող, մարդկանց հետ խելացի կերպով շփվող, և այլն, և այլն: Նույնիսկ եթե այս ամենի մեջ խելացի ես, հնարավոր է խելացի չես ինչ-որ այլ հարցերում, քանի որ երբեք չես մտածել դրանց կարևորության մասին: Դրա համար պետք է լինես նաև խելացի ինքնակրթվող, որ գտնես քո կյանքին առնչվող այն ոլորտները, որոնցում խելացի չես, և դառնաս խելացի:

📚 Հրաչյա Մանուկյանի նոր վեպը

Հրաչյա Մանուկյանը գրում է իր առաջին վեպը՝ «Տղամարդիկ ամուսնությունից հետո փոխվում են»։ 2024թ-ին վեպը հաղթել է Գրքի Երևանյան միջազգային փառատոնի գրական մրցույթի «արձակ» անվանակարգում։

Թողեք Ձեր էլ. հասցեն՝ գրքի հրատարակման ու նախավաճառքի հատուկ պայմանների մասին ծանուցում ստանալու համար։

2026 նոր գրքեր



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: