Մտքեր բարության մասին

Հրաչյա Մանուկյանի տասը մտքերը բարության մասին 👇
1. Միայն դու գիտես, թե որքան բարի ես: Ուրիշները միայն կարող են ենթադրել:
2. Բարությունն առաջին հերթին քո զգացածն է: Չես կարող բոլորին օգնել, բայց կարող ես ոչ ոքի վատը չցանկանալ:
3. Բարություն անելուց հետո ուզում ես այդ մասին պատմել: Ամենամաքուր բարությունն այն է, երբ անում ու մոռանում ես:
4. Նույնիսկ եթե հինգ հոգու օգնել ես, վեցերորդը հիշում է այն, որ իրեն չես օգնել:
5. Եթե բարությունը չափվեր՝ բոլորին տալով, ապա ամենաբարի մարդիկ մերկ կլինեին:
6. Չարերի մեջ ամենաքիչ չարը մեզ կարող է բարի թվալ:
7. Բարությունը, որն արված է հետադարձ բարության ակնկալիքով, պարտք տված բարություն է:
8. Մեզ բարի են թվում նրանք, ովքեր մեզ օգնել են:
9. Շատերը քո բարությունը կհամարեն միամտություն. դա բարություն չանելու պատճառ չէ:
10. Փողով օգնելը բարություն չէ, եթե փողը նետում ես: