ինքնակրթություն

Ինքնակրթություն

Իմ կյանքի գլխավոր կրթությունը ես համարում եմ ինքնակրթությունը: Ես տասը տարի սովորել եմ դպրոցում, ևս հինգ տարի՝ համալսարանում, բայց դրանից հետո տասնհինգ տարի ինքնակրթվել եմ: Համալսարանն ավարտելուց հետո ես ծրագրավորող էի, բայց հասկացա, որ չեմ ուզում ամբողջ կյանքում ծրագրավորող լինել: Սկսեցի նոր բաներ ուսումնասիրել: Ինձ հետաքրքրում էին ֆինանսները, ներդրումները, անձնային

Կարդալ ամբողջը

Ե՞րբ գիրք կարդալը քեզ չի դարձնում մտածող

Մանկուց մեզ սովորեցրել են, որ եթե ուզում ես զարգանալ, պետք է գիրք կարդաս։ Հատկապես դպրոցում մենք շատ ենք կարդում (գրքերի մի մասը՝ պարտադրմամբ, մյուս մասը՝ մեր ցանկությամբ)։ Ես դպրոցում կարդացող ու լավ սովորող եմ եղել։ Մասնակցել եմ դպրոցական ու քաղաքային ինտելեկտուալ մրցույթների ու հաղթել։ Հարազատներս ինձ խելացի էին համարում, բայց

Կարդալ ամբողջը

Օրվա պլանավորում

Իմ օրվա 18 հատվածները

Վերջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն օրս ավելի ճիշտ կազմակերպելն է։ Այդ ուղղությամբ տարիներով աշխատել եմ, բայց նման արդյունավետ ու ինձ գոհացնող օրվա ծրագիր երբեք չեմ ունեցել։ Օրս բաժանված է 17 + 1 (քունը) հատվածների։ Դրանցից ամենակարճը 15 րոպե է, ամենաերկարը (չհաշված քունը)՝ 3 ժամ։ Ամեն հատվածին սպասում եմ անհամբերությամբ:

Կարդալ ամբողջը

Իմ կենսակերպի փոփոխությունները վերջին 15 տարում

Իմ կենսակերպի մեծ փոփոխությունները սկսվեցին առաջին քայլից՝ ծխելը թողնելուց (մոտ 15 տարի առաջ էր)։ Դա զարմանալու չափ հեշտ ստացվեց (ծխող ծանոթներս վախեցնում էին, թե դժվար է լինելու, մոտդ ջղաձգումներ կսկսվեն, նյարդային կդառնաս և այլն)։ Հաջորդ քայլն ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելն էր։ Դա էլ հեշտ ստացվեց։ Նույնիսկ երբ տոնական առիթներին կողքս խմում

Կարդալ ամբողջը

Քո ժամանակը պետք է դու գնահատես

Ժամանակը չունի ստանդարտացված արժեք։ Դրա արժեքը որոշվում է մեր գնահատմամբ։ Ժամանակն արժևորվում է, երբ այն բարձր ես գնահատում ու արժեզրկվում է, երբ ցածր ես գնահատում։ Իմ ժամանակն այսօր ու հինգ տարի առաջ նույն արժեքը չունեն։ Ֆիզիկայի տեսանկյունից ժամանակը չի փոխվել․ փոխվել է իմ վերաբերմունքը։ Նախկինում ես իմ ժամանակին վերաբերվում էի

Կարդալ ամբողջը

Ճշմարտություն

Բացարձակ ճշմարտությո՞ւն

Ես հակված եմ ոչ մի «ճշմարտության» չհավատալ հարյուր տոկոսով։ Պատճառներից մեկն այն է, որ ես մանրամասնորեն չգիտեմ ճշմարտությունների հաստատման մեխանիզմները։ Օրինակ, երբ ասում ենք՝ այսինչ ուտելիքը օգտակար կամ վնասակար է, ինչպե՞ս է դա որոշվել։  Նույնիսկ եթե դա հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, դա ինձ տալիս է ոչ թե 100, այլ,

Կարդալ ամբողջը

Ամուսնության մասին

Ե՞րբ ես ամուսնանալու

Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք խուսափում են իրենց բարեկամների հետ շփվել, քանի որ ամեն հանդիպման ժամանակ լսում են՝ «Ե՞րբ ես ամուսնանալու», «Մի լավ աղջիկ/տղա չկա՞», «Մի՛ ուշացրու» ու նմանատիպ այլ հարցեր ու առաջարկություններ։ Ակնհայտ է, որ չամուսնացած մարդն իր վրա զգում է շրջապատի ճնշումը։ Դա այն դեպքն է, երբ շրջապատի

Կարդալ ամբողջը

խելացի մարդ

Ո՞վ է ավելի խելացի

Դպրոցում մենք խելացի էինք համարում բարձր գնահատական ստացողներին: Միջին տարիքում խելացի էին թվում իրենց աշխատանքում (մասնագիտության մեջ) հաջողության հասածները: Իսկ պապիկներն ու տատիկները գրեթե միշտ խելացի են թվում (հաշվի ենք առնում նրանց մեծ փորձն ու գիտելիքը):

Կարդալ ամբողջը

Վատ տրամադրություն

Վարժություն վատ տրամադրության դեմ

Սիրելի ընթերցող, լինում են օրեր, երբ հանկարծակի տխրում ենք: Թվում է՝ նույնիսկ պատճառ չկա, բայց կյանքը մի պահ մթնում է: Երբ իմ կյանքում ինչ-որ բան ինձ չի բավարարում, ես փորձում եմ մշակել համակարգ, որը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը:

Կարդալ ամբողջը

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: