Եթե ուզում եք մարդկանց հետ լավ շփվել, մաքուր պահեք Ձեր մտքերը

Երբեմն մարդիկ դիմացինի հանդեպ բարեկիրթ են, բայց նրա մասին վատ մտքեր ունեն: Մարդը կարող է քաղաքավարի լինել, հետաքրքրվել, թե ինչպես ես, առաջարկի որևէ հարցում օգնել, բայց նրա հետ չես ցանկանա երկար շփվել, քանի որ զգում ես, որ նրա մտքերը մաքուր չեն:

Ես զգացել եմ, որ կյանքը, այդ թվում՝ մարդկանց հետ հարաբերությունները, ներդաշնակ է այն դեպքում, երբ այն, ինչ մտքումդ է, համապատասխանում է նրան, ինչ արտաքինումդ է:

Դա կարելի է զգալ երեխայի մոտ: Երբ նա քաղցրավենիք է ցանկանում, ասում է, նույնիսկ եթե մեկ ուրիշի տանը հյուր է: Եթե չի ցանկանում խոսել, չի խոսում: Եթե ուրախ է, ժպտում է, տխուր է՝ լացում է: Իսկ երբ մտքիդ և խոսքիդ (պահվածքիդ) մեջ անհամապատասխանություն կա, դա խախտում է ներդաշնակությունը:

Ջրով լի կաթսայի ջերմությունը որոշվում է դրանում գտնվող ջրի ջերմությամբ: Երբ կաթսան շոշափում ես, հասկանում ես՝ դրանում ջուրը սա՞ռն է, տա՞ք, թե՞ եռման: Նույնը պետք է լինի անձնային շփման մեջ. մտքերը պետք է որոշեն արտաքինը:

Ես շատ լուրջ եմ մոտենում նրան, թե ինչ եմ մտածում:

Ես չեմ մտածում այլ աղջիկների մասին, քանի որ կնոջս սիրում եմ: Եթե երեխաներիս ասում եմ, թե որքան գոհ եմ իրենցից, ապա անում եմ դա, քանի որ իրականում այդպես է: Երբ մարդուն օգնում եմ, անում եմ դա սիրով և վստահ: Եթե նման զգացում չունեմ, կարող եմ չօգնել, նույնիսկ եթե բոլորը ինձ հետևում են, հակառակն են սպասում: Երբ ժպտում եմ, ուրախ եմ, իսկ եթե ուրախ չեմ, չեմ ժպտում: Եթե պետք է ժպտամ, բայց ուրախ չեմ, փորձում եմ այդ պահի մեջ ուրախություն գտնել, որպեսզի ժպիտն ուրախությունից առաջանա, այլ ոչ թե «դաստիարկությունից»:

Մտքերը որոշում են շփման որակը

Եթե ցանկանում եք հոգատար լինել, հոգատարությունը պետք է սկիզբ առնի Ձեր մտքերից: Եթե ցանկանում եք լավ հանդիպում անցկացնել, մտածեք, թե ինչպես այդ հանդիպումը կարող է դիմացինի համար լավը լինել: Որպեսզի հարևանների հետ լավ հարաբերություններ ունենաք, բակում նրանց տեսնելիս ուրախություն զգաք, այլ ոչ թե լարվածություն, ապա պետք է նրանց մասին լավը մտածեք: Երբ ձեր մտքերը և արտաքինը իրար համապատասխանում են, դա դեպի ձեզ է ձգում մարդկանց, քանի որ դառնում եք ավելի պարզ: Ո՞վ կուզի ձեռքը ջրով լի կաթսայի մեջ մտցնել, երբ դրսից շոշափելով՝ չես հասկանում, թե ինչ ջերմաստիճան է ներսում:

Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: