![](https://selfhelp.am/wp-content/uploads/2021/11/dont-advice-post.png)
Մի տվեք մարդուն ավելի շատ ինֆորմացիա, քան նա խնդրել է: Խորհուրդ մի տվեք մարդուն, եթե չի խնդրել:
Երբ մենք ուզում ենք դիմացինի վրա տպավորություն թողնել, խոսում ենք ավելի շատ, քան անհրաժեշտ է: Մեզ հարցնում են՝ «Ինչպե՞ս ես», իսկ մենք պատմում ենք մեր արձակուրդի, բնակարանը վերանորոգելու, նոր ձեռքբերումների, աշխատանքային հաջողությունների, այն հայտնի մարդուն հանդիպելու մասին: