Օրվա պլանավորում

Իմ օրվա 18 հատվածները

Վերջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն օրս ավելի ճիշտ կազմակերպելն է։ Այդ ուղղությամբ տարիներով աշխատել եմ, բայց նման արդյունավետ ու ինձ գոհացնող օրվա ծրագիր երբեք չեմ ունեցել։ Օրս բաժանված է 17 + 1 (քունը) հատվածների։ Դրանցից ամենակարճը 15 րոպե է, ամենաերկարը (չհաշված քունը)՝ 3 ժամ։ Ամեն հատվածին սպասում եմ անհամբերությամբ:

Կարդալ ամբողջը

Իմ կենսակերպի փոփոխությունները վերջին 15 տարում

Իմ կենսակերպի մեծ փոփոխությունները սկսվեցին առաջին քայլից՝ ծխելը թողնելուց (մոտ 15 տարի առաջ էր)։ Դա զարմանալու չափ հեշտ ստացվեց (ծխող ծանոթներս վախեցնում էին, թե դժվար է լինելու, մոտդ ջղաձգումներ կսկսվեն, նյարդային կդառնաս և այլն)։ Հաջորդ քայլն ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելն էր։ Դա էլ հեշտ ստացվեց։ Նույնիսկ երբ տոնական առիթներին կողքս խմում

Կարդալ ամբողջը

Ճշմարտություն

Բացարձակ ճշմարտությո՞ւն

Ես հակված եմ ոչ մի «ճշմարտության» չհավատալ հարյուր տոկոսով։ Պատճառներից մեկն այն է, որ ես մանրամասնորեն չգիտեմ ճշմարտությունների հաստատման մեխանիզմները։ Օրինակ, երբ ասում ենք՝ այսինչ ուտելիքը օգտակար կամ վնասակար է, ինչպե՞ս է դա որոշվել։  Նույնիսկ եթե դա հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, դա ինձ տալիս է ոչ թե 100, այլ,

Կարդալ ամբողջը

Ախորժակի ու հետաքրքրության մի նմանության մասին

Երբ մենք պատրաստվում ենք ուտել, մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ չափի ուտելիք է մեզ այդ պահին բավարար: Սովորաբար մենք դա որոշում ենք տեսողական եղանակով (տարիներով կերել ենք ու գիտենք):  Օրինակ, եթե հնդկաձավարի շիլա ենք ուտում, գիտենք, թե ափսեի մեջ որքան տեղ այն պետք է զբաղեցնի, որ մեզ կշտացնի: Կամ եթե

Կարդալ ամբողջը

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: