Անձնային աճ. ինչո՞ւ ինքնակրթվել

Հեղինակ՝
Անձնային աճ

Անձնային աճի մասին լսելիս՝ մարդիկ հաճախ չեն պատկերացնում, թե ինչու է դա իրենց պետք: Անձնային աճը թույլ է տալիս, որ դու կյանքում աճես՝ անկախ նրանից, թե ինչպես է  զարգանում հասարակությունը, որում գտնվում ես, պետությունը, որում ապրում ես, և կազմակերպությունը, որում աշխատում ես: Աճի պատասխանատվությունը դու քեզ վրա ես վերցնում:

Անձնային աճը մարդուն ազատություն է տալիս, և որքան շատ անձնապես աճես, ազատությունդ այնքան մեծ կլինի: Անձնային աճը նման է նրան, որ գտնվելով մեծ առագաստանավում, որում ևս երկու հարյուր մարդ կա, դու սեփական նավակն ես կառուցում: Գտնվելով խմբի մեջ՝ դու պլանավորում ես, թե ինչպես կարող ես առանձնանալ, եթե խումբը գնա այն ուղղությամբ, որով չես ցանկանում գնալ, կամ գնա ավելի դանդաղ, քան ցանկանում ես:

Անձնապես աճող մարդու համար արտաքին, դրական փոփոխությունների սկզբնաղբյուրը սեփական՝ անընդհատ աճող ներուժն է: Դրա մեջ կարելի է ներառել բնավորության փոփոխությունները (օրինակ՝ ինքնաղեկավարումը), անձնական հմտությունների զարգացումը (օրինակ՝ կենտրոնացման), մտածողության ընդլայնումը (օրինակ՝ շատ մտածելու և ոչ ստանդարտ մտածելու շնորհիվ), և այլն, և այլն:

Այն, որ մարդը պետք է անձնապես աճի, ակնհայտ չէ: Դպրոցական՝ «լավ սովորիր, որ լավ աշխատանք ունենաս» սկզբունքը մեզ անձնային աճի ուղու վրա չի դնում: Այդ ուղու վրա մեզ չեն դնում նաև մեր կյանքի՝ դպրոցին հաջորդող փուլերը: Մեզ համար ավելի հարմար է աճել մարդկանց, ոլորտի հետ, շարժվել այն արագությամբ, որով բոլորն են շարժվում: Այդպես ավելի քիչ ենք մտածում, ավելի քիչ ենք փոխվում, ավելի քիչ ենք սովորում, ավելի քիչ էներգիա ենք ծախսում: Այդպես պատասխանատվության ավելի քիչ բաժին ենք ստանձնում: Իսկ անձնային աճի մասին սկսում ենք մտածել այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ ուզում ենք ավելի անկախ և ինքնուրույն լինել, և գիտակցության նոր մակարդակ ենք անցնում:



Հետևյալ պիտակով նշված հոդվածներ: %s

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: