Երբ վերադարձա բանակից և սկսեցի աշխատել, ինձ թվում էր, թե արդեն հասուն, գիտակից մարդ եմ, ում համար նոր կյանք է սկսվում: Սխալվում էի: Ավելի ուշ հասկացա միայն, որ նույնիսկ այդ տարիները գիտակից համարել չէր կարելի, քանի որ այն, թե ինչպես էի ես ապրում և ինչով էի զբաղվում, թելադրում էր ոչ
Կարդալ ամբողջը
Կար ժամանակ, երբ ես կարծում էի, թե ինքնավստահությունը մի բան է, որ պետք է ուրիշները տեսնեն: Հետո հասկացա, որ ինքնավստահությունը մի բան է, որը պատկանում է քեզ և ընդհանրապես կարևոր չէ՝ կտեսնեն ուրիշները դա, թե ոչ:
Կարդալ ամբողջը
Երբեմն ինձ թվում է, թե մենք միաժամանակ չափից շատ մարդկանց չափից շատ բան ենք խոստանում: Հաճախ էլ չափից շատ բան ենք խոստանում ինքներս մեզ: Այդպես մեր ուղեղում պատասխանատվության փոքրիկ օջախներ ենք ստեղծում, որոնք ուղեղը լարում են: Մենք խոստանում ենք, որ պետք է հանդիպենք, փոխանցենք, մասնակցենք, զանգենք, հետևենք, անենք, և այլն,
Կարդալ ամբողջը
Ես հաճախ եմ նպատակներ դնում։ Երբ նպատակիս հասնում եմ, փորձում եմ վերլուծել, թե որոնք էին այն գործոնները, որոնք ինձ օգնեցին արդյունքի հասնել: Նման վերլուծությունների արդյունքում որոշակի օրինաչափություն եմ նկատել, որի մասին ուզում եմ պատմել: Դա բնավորության երեք գծերի համադրություն է, որը ես անվանում եմ 3 Հ-երի կանոն: Համբերություն Նպատակները հիմնականում
Կարդալ ամբողջը
Ես նկատել եմ, որ հաճախ եմ օգտագործում «գիտակից», «գիտակցություն», «գիտակցական մակարդակ» բառերը: Դա ինքնըստինքյան է ստացվում: Հավանաբար պատճառն այն է, որ սեփական գիտակցությունն ընդլայնելն իմ կյանքի գլխավոր զբաղմունքներից է: Գիտակցության որոշակի մակարդակի գալը ինձ համար առաջին փուլն է իմաստալից կյանք ապրելու:
Կարդալ ամբողջը
Երբ մենք երեխա էինք, բաներ կային, որոնք մեզ դուր չէին գալիս: Օրինակ՝ երբ ծնողը համեմատում էր մեզ այլ երեխայի հետ, կամ ինչ-որ կերպ սահմանափակում էր մեր ազատությունը, կամ զգում էինք, որ մեր խոսքին այնքան մեծ կարևորություն չեն տալիս: Զարմանալի է, բայց, մեծանալով, մենք նույն կերպ վարվում ենք մեր երեխաների հետ:
Կարդալ ամբողջը
Ես հասուն դարձա այն ժամանակ, երբ հասկացա, որ անունս ընդամենը պատահական վեց տառ է, իսկ ծննդյանս օրը՝ սովորական օր: Որ իմ սիրելի մարդիկ ընդամենը մի քանիսն են անթիվ սիրված մարդկանցից, և սեփական զգացմունքներս՝ ընդամենը փոքրիկ ճառագայթ աշխարհում մարդկանց զգացածից: Որ մեր արտաքինն աշխարհում ոչինչ չի փոխում, փոխարենը մեր բնավորությունը մեր
Կարդալ ամբողջը
Տարիներ առաջ ես գիտակցեցի, որ եթե դիտարկենք կյանքը երկարաժամկետ տեսանկյունից, ապա մեր կյանքի որակի վրա ազդող գլխավոր գործոններից մեկն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում այլ մարդկանց: Այդ բացահայտումն իմ կյանքը հիմնովին փոխեց:
Կարդալ ամբողջը
Ես նկատել եմ, որ մարդկանց, ովքեր կյանքի որևէ ոլորտում զգալի արդյունքներ ունեն և մարդկանց, ովքեր «սովորական» արդյունքներ ունեն, իրարից բաժանում է ինչ-որ բանի (կամ մի քանի բաների) մի փոքր տարբերությունը: Իրականում շատերը կարծում են, թե խելացի և ոչ այնքան խելացի, հաջողակ և ոչ այնքան հաջողակ, ուժեղ և ոչ այնքան ուժեղ
Կարդալ ամբողջը
Հաճախ կյանքի տարբեր իրավիճակներում մեր պահվածքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ ենք մենք ուզում, ինչպես ենք տվյալ իրավիճակն ինքներս տեսնում, այլ նրանով, թե ինչպես է այդ իրավիճակում իրեն պահում շրջապատը: Մեզ զգալով որպես մեծ շրջապատի փոքր մաս՝ մենք կրկնօրինակում ենք մեծամասնության պահվածքը, գործողությունները, մտածելակերպը: Մենք վախենում ենք տարբերվել,
Կարդալ ամբողջը