Գիտակցություն

Ինչպես հաղթահարել գիտակցական պարիսպները

Որպեսզի մարդը կարողանա փոխվել, նա պետք է դուրս գա իր գիտակցական սահմանափակումից: Առաջին բանը, ինչին ես ուշադրություն դարձրեցի տարիներ առաջ, երբ դիմավորեցի իմ առաջին լուսաբացը Հայաստանի հեռավոր զորամասերից մեկում, զորամասի սպիտակ պարիսպներն էին, որոնք ուրվագծում էին մեր նոր աշխարհի սահմաններն առաջիկա տարիներին: «Երկո՜ւ տարի անց եմ կացնելու այս պարիսպների մեջ…,-

Կարդալ ամբողջը

Խճճվել եմ դժվարությունների մեջ. ի՞նչ անեմ

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են դժվար ժամանակաշրջաններ: Հաճախ դրանք անսպասելի են սկսվում և անվերջ են թվում: Երբեմն նույնիսկ թվում է, թե մեր լավագույն օրերն անցյալում են. ապագայում մեզ ոչ մի լուսավոր բան չի սպասվում: Դժվարությունները տարաբնույթ են. ֆինանսների պակաս, մարդկանց հետ վատ հարաբերություններ, գերլարված աշխատանք, աննպատակ կյանք կամ ցածր ինքնագնահատական: Իսկ

Կարդալ ամբողջը

Անձնային աճ

Անձնային աճ. ինչո՞ւ ինքնակրթվել

Հաճախ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է անձնային աճը և ինչու է դա իրենց պետք: Անձնային աճը թույլ է տալիս քեզ աճել՝ անկախ նրանից, թե ինչպես է  զարգանում հասարակությունը, որում գտնվում ես, պետությունը, որում ապրում ես, և կազմակերպությունը, որում աշխատում ես: Աճի պատասխանատվությունը դու վերցնում ես քեզ վրա: Անձնային աճը

Կարդալ ամբողջը

Ախորժակի և հետաքրքրության մեկ նմանության մասին

Երբ մենք պատրաստվում ենք ուտել, մենք մոտավոր պատկերացնում ենք ուտելիքի այն չափաբաժինը, որն այդ պահին մեզ բավարար է: Մենք սովորաբար որոշում ենք դա տեսողական եղանակով: Տեսողական եղանակով որոշելը, թե ուտելիքի որ չափաբաժինը մեզ կկշտացնի, պայմանավորված է մեր երկարատև փորձով, քանի որ տարիներով դա տեսել և փորձել ենք:  Օրինակ, եթե հնդկաձավարի

Կարդալ ամբողջը

Նոր կյանք

Երբեմն նորը կառուցելու համար անհրաժեշտ է հինն ամբողջությամբ քանդել

Երբ փոքր էի, զարմանում էի, երբ հեռուստատեսությամբ տեսնում էի դրվագներ, թե ինչպես են բազմահարկ շենքերը պայթեցնում: Մի օր հայրս բացատրեց, որ այդպես տարածքն են ազատում, որպեսզի հնի տեղում նորը կառուցեն: Ամեն դեպքում երեխայի համար անհասկանալի է՝ եթե շենքը կա, այդքան աշխատանք ու ծախս է արվել, ապա ինչո՞ւ չվերանորոգել, չձևափոխել, ինչո՞ւ

Կարդալ ամբողջը

Ազատվիր սպասումներից և հանգիստ ապրիր

Մենք մեր շրջապատի մարդկանցից որոշակի սպասումներ ունենք: Յուրաքանչյուրիս ներսում «մեծահասակ երեխա» է ապրում, ում ենթագիտակցության մեջ պահպանվել են «հիշողությունները», որ իրեն պետք է օգնեն: Հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր այնքան ինքնուրույն են, որ երբեք ոչ ոքից ոչինչ չեն սպասում: Նման մարդկանց ես համարում եմ հասուն՝ բնավորությամբ:

Կարդալ ամբողջը

Ինչ սովորեցնել երեխային

3 բան, որ երեխային պետք է սովորեցնել

Երբ երեխան դառնում է 3-4 տարեկան, ծնողները սկսում են ավելի լուրջ մոտենալ նրա զարգացմանը: Սակայն այնքան օգտակար բան կա, ինչով կարելի է երեխայի հետ զբաղվել՝ անգլերեն սովորեցնելուց, մաթեմատիկական տրամաբանությունը զարգացնելուց մինչև հիշողության վարժություններ, աշխարհագրական տարրական գիտելիքներ, ստեղծագործություններ, երաժշտություն: Ավելորդ է խոսել սպորտի մասին՝ լո՞ղ, թե՞ պար, մարմնամարզությո՞ւն, թե՞ շախմատ, արևելյան

Կարդալ ամբողջը

Երջանկություն

Հաճո՞ւյք, թե՞ երջանկություն

Գեղեցիկ հագուստ կրելը հաճույք է, քեզ մշտապես գեղեցիկ զգալը՝ երջանկություն: Լավ տանն ապրելը հաճույք է, լավ զգալ այնտեղ, որտեղ ապրում ես՝ երջանկություն: Ճանապարհորդելը հաճույք է, ամեն օրը գնահատելը՝ երջանկություն: Ընկերների հետ լինելը հաճույք է, մենակության մեջ ոգեշնչվելը՝ երջանկություն: Հաղթելը հաճույք է, սովորելը՝ երջանկություն: Ուրիշներին օգնելը հաճույք է, մարդկանց սիրելը՝ երջանկություն:

Կարդալ ամբողջը

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: