ինֆորմացիոն դիետա

Ինֆորմացիոն դիետա

Պատկերացրեք մի մարդու, որը մտնում է անվճար ճաշարան, որտեղ կան աշխարհի բոլոր ուտեստները, ու սկսում է ամեն ինչ ուտել։ Ուտում է թթու, կծու, քաղցր, վառած, կիսաեփ, մաքրած, կեղտոտ, յուղային, անյուղ, քիմիական հավելումներով, պատրաստված՝ տանը, գործարանում, նկուղում, առանց ուշադրություն դարձնելու չափին, որակին, առանց հաշվի առնելու՝ օգտակար է, թե վնասակար, կուշտ է,

Կարդալ ամբողջը

Wow օրերի մասին

Կան օրեր, որոնք ես անվանում եմ wow օրեր։ Դրանք այն օրերն են, երբ հավատդ չի գալիս, որ նման օր ես ապրել։ Այդ օրերին աշխարհն ասես պտտվում է հատուկ քեզ համար ու քո շուրջ։ Մոտդ ամեն ինչ ստացվում է։ Քեզ զգում ես կարևոր, հաջողակ, կյանքդ իմաստալից է։ Պառկում ես քնելու ու

Կարդալ ամբողջը

Իմ կենսակերպի փոփոխությունները վերջին 15 տարում

Իմ կենսակերպի մեծ փոփոխությունները սկսվեցին առաջին քայլից՝ ծխելը թողնելուց (մոտ 15 տարի առաջ էր)։ Դա զարմանալու չափ հեշտ ստացվեց (ծխող ծանոթներս վախեցնում էին, թե դժվար է լինելու, մոտդ ջղաձգումներ կսկսվեն, նյարդային կդառնաս և այլն)։ Հաջորդ քայլն ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելն էր։ Դա էլ հեշտ ստացվեց։ Նույնիսկ երբ տոնական առիթներին կողքս խմում

Կարդալ ամբողջը

Թեստավորիր կյանքդ

Թեստավորիր կյանքդ

Ծրագրավորման ոլորտում կա թեստավորողի մասնագիտությունը: Թեստավորողը մի մարդ է, որն օգտագործում է ծրագիրը սխալները գտնելու նպատակով: Սովորաբար ծրագրավորողն ու թեստավորողը տարբեր մարդիկ են: Ծրագրավորողը գրում է ծրագիրը, թեստավորողը՝ ստուգում:

Կարդալ ամբողջը

Կյանքի պլանավորում

Պլանավորիր կյանքդ. համակարգված ապրելու մասին

Ես ճանաչում եմ երկու տեսակի մարդ: Առաջինները կարևորում են պլանավորումը: Նրանք փորձում են հնարավորինս պլանավորել իրենց օրը, շաբաթը, տարին, ինչ-որ առումով նաև կյանքը: Երկրորդներն ասում են, որ այդպես նմանվում ես ռոբոտի. պետք է թռչնակի պես ազատ լինես, անես այն, ինչ այդ պահին ուզում ես, ինքդ քեզ սահմանների մեջ չդնես:

Կարդալ ամբողջը

Հակառակ կարծիքներ

Երբ սովորում ես հակառակ կարծիքներ լսել,  ավելի արագ ես աճում 

Մարդկային գիտակցությունն ունի մակարդակներ: Որքան էլ քեզ թվա, թե գիտակցական բարձունքում ես, աճելու տեղ միշտ կա:  Առաջին անգամ գիտակցական աճ զգացի 25 տարեկանում, երբ սկսեցի ինքնակրթվել և ինքնաճանաչմամբ զբաղվել: Այդ տարիքում էր, որ հասկացա հակառակ կարծիքներ լսելու կարևորությունը: Այն, ինչը նախկինում տհաճ էր, սկսեցի արժևորել: Հաղթահարեցի դիմացինի կարծիքը լսել չցանկանալու,

Կարդալ ամբողջը

Ինքնակատարելագործման 5 փուլերը

Ինքնակատարելագործումը իմ կյանքի գլխավոր ուղղորդիչն է 2009 թվականից: Ես այն մտցրել եմ ամենուր՝ ընտանիքից և հանգստից մինչև աշխատանք և մարդկանց հետ հարաբերություններ: Ես ամեն օր զգում եմ, թե ինչպես է այն ինձ օգնում աճել:  Ես փորձում եմ ինքնակատարելագործման այնպիսի համակարգ ստեղծել, որի օգնությամբ մարդիկ կբարելավեն իրենց կյանքի գլխավոր ոլորտները: Հավանաբար

Կարդալ ամբողջը

Ինչն է ինձ օգնում անցյալի անհանգստությունից ազատվել

Ես ընդունում եմ իմ անցյալը: Ես ընդունում եմ անցյալի անհաջողությունները, անիմաստ անցկացրած տարիները, հոգեկան ծանր ապրումները: Ես ընդունում եմ, որ ժամանակին եղել եմ ոչ այնքան խելոք, սխալվել եմ, տվյալ բանը չեմ արել կամ չեմ ասել: Ես ընդունում եմ, որ իմ հարազատներից ոմանք չկան: Ես ընդունում եմ, որ կյանքը միշտ չէ,

Կարդալ ամբողջը

Մոռանալ անցյալը

Անցյալից վերցրեք միայն գիտելիքը

Ես անցյալ «վերադառնում եմ» միայն այն դեպքում, երբ պետք է գիտելիք վերցնել: Անցյալում ես թողել եմ բոլոր զգացմունքները: Ինձ չեն հետաքրքրում իմ մանկության խաղալիքները, լուսանկարների ալբոմը, այլ իրեր և իրադարձություններ, եթե դրանք որևէ կերպ չեն ազդում ներկայի և ապագայի վրա: Ես հեշտությամբ կարող եմ ազատվել իրերից, որոնք ժամանակին կարևոր են

Կարդալ ամբողջը

21 մեջբերումներ «Կամքի ուժ» գրքից

Երբ վերադարձա բանակից և սկսեցի աշխատել, ինձ թվում էր, թե արդեն հասուն, գիտակից մարդ եմ, ում համար նոր կյանք է սկսվում: Սխալվում էի: Ավելի ուշ հասկացա միայն, որ նույնիսկ այդ տարիները գիտակից համարել չէր կարելի, քանի որ այն, թե ինչպես էի ես ապրում և ինչով էի զբաղվում, թելադրում էր ոչ

Կարդալ ամբողջը

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: