Հասունության մասին (30+)
Ես հասուն դարձա այն ժամանակ, երբ հասկացա, որ անունս ընդամենը պատահական վեց տառ է, իսկ ծննդյանս օրը՝ սովորական օր: Որ իմ սիրելի մարդիկ ընդամենը մի քանիսն են անթիվ սիրված մարդկանցից, և սեփական զգացմունքներս՝ ընդամենը փոքրիկ ճառագայթ աշխարհում մարդկանց զգացածից: Որ մեր արտաքինն աշխարհում ոչինչ չի փոխում, փոխարենը մեր բնավորությունը մեր հարազատների կյանքն է փոխում, իսկ մեր մտքերն ու գործերը՝ անծանոթների:
Որ ինձ լավ եմ զգում ոչ թե այն ժամանակ, երբ ինձ մարդիկ են շրջապատում, այլ ես պետք է ինչ-որ բան ստեղծեմ, որը կշրջապատի մարդկանց: Որ մեր գոյությամբ մարդկանց կյանքում պետք է ինչ-որ բան ոչ թե ծանրանա, այլ թեթևանա: Որ կյանքի մասին որևէ տեսություն չպետք է մեր միտքը սահմանափակի, իսկ այն, ինչ գիտենք, աննշան է նրա համեմատ, ինչ պետք է իմանանք:
Որ կյանքիս իմաստը ոչ թե սար դառնալն է, որը հեռվից կդիտեն, այլ սարեր-ձորերով ճանապարհորդելը: Որ ուղիս կարող է կիսատ մնալ, բայց նույնիսկ եթե այն ամբողջությամբ անցնեմ, այն կրկին կլինի կիսատ:
Կյանքի մասին որևէ տեսություն չպետք է մեր միտքը սահմանափակի, իսկ այն, ինչ գիտենք, աննշան է նրա համեմատ, ինչ պետք է իմանանք:
Երբ հասուն դարձա…
Ես հասուն դարձա այն ժամանակ, երբ զգացի, թե ինչ է կատարվում այլ մարդկանց կյանքում, և սկսեցի սեփական կյանքին համեստորեն վերաբերվել:
Երբ այն, ինչ երեկ էր, թողեցի երեկ՝ մտքումս պահելով «այսօր»-ն ու «վաղ»-ը: Երբ ավելորդ հաճույքը մտքիցս հանեցի և այն ավելի մեծ իմաստով լցրեցի: Երբ աշխարհի քարտեզում ոչ թե «իմ հողակտորը» սկսեցի տեսնել, այլ տեսա երկրագունդը որպես աննշան մի կետ ինչ-որ պատկերի, որի տեսքի մասին անգամ գաղափար չունենք:
Հասունությունն ինձ նաև պարզ բաներ սովորեցրեց:
Որ երեխայի հետ խաղալիս պետք է փոքրանալ: Որ «Դուք»-ով պետք է խոսել ոչ միայն քեզնից բարձրի հետ: Որ վիրավորանքի մասին հենց հաջորդ օրը պետք է մոռանալ: Որ գոռալու փոխարեն պետք է փորձել հասկանալ:
Որ «այսօր»-ն ամենաթանկ ակտիվն է մեր գանձարանում։ Որ այն, ինչ մեզ համար «սովորական» է, մեկ ուրիշի համար սովորական չէ։ Որ լավ պահերը պետք է ոչ թե լուսանկարել, այլ լիարժեք ապրել։ Որ պետք է ինչ-որ բան սուսուփուս անել, ոչ թե չարածի մասին բոլորին պատմել։