Ավելորդություններից ազատվելով ոչ թե զրկվում ես, այլ ձեռք ես բերում

Լավ եղանակին ինձ համար ավելի հաճելի է ընկերոջ հետ զբոսնելը, քան սրճարանում նստելը: Ես նախընտրում եմ լավ տրամադրություն ունենալ առանց ալկոհոլի: Օրվա ընթացքում ինձ առույգ եմ զգում առանց սուրճի: Միս չեմ ուտում և ֆիզիկապես ուժեղ եմ: Ազատվում եմ արժեքավոր իրերից, հագուստից, եթե դրանք չեմ օգտագործում: Քիչ եմ մասնակցում խնջույքների: Չեմ

Կարդալ ամբողջը

Եթե ուզում եք մարդկանց հետ լավ շփվել, մաքուր պահեք Ձեր մտքերը

Երբեմն մարդիկ դիմացինի հանդեպ բարեկիրթ են, բայց նրա մասին վատ մտքեր ունեն: Մարդը կարող է քաղաքավարի լինել, հետաքրքրվել, թե ինչպես ես, առաջարկի որևէ հարցում օգնել, բայց նրա հետ չես ցանկանա երկար շփվել, քանի որ զգում ես, որ նրա մտքերը մաքուր չեն:

Կարդալ ամբողջը

Մի տվեք մարդուն ավելի շատ ինֆորմացիա, քան նա խնդրել է: Խորհուրդ մի տվեք մարդուն, եթե չի խնդրել:

Երբ մենք ուզում ենք դիմացինի վրա տպավորություն թողնել, խոսում ենք ավելի շատ, քան անհրաժեշտ է: Մեզ հարցնում են՝ «Ինչպե՞ս ես», իսկ մենք պատմում ենք մեր արձակուրդի, բնակարանը վերանորոգելու, նոր ձեռքբերումների,  աշխատանքային հաջողությունների, այն հայտնի մարդուն հանդիպելու մասին:

Կարդալ ամբողջը

Ոչ թե ստիպիր, այլ օրինակ ծառայիր

Մայրը ստիպում է երեխային ուտել: Հայրը ստիպում է դեռահաս որդուն չծխել: Դուստրը ստիպում է տարեց հորը բժշկի այցելել: Տնօրենը ստիպում է ընկերության աշխատակիցներին լավ աշխատել: Ուսուցիչը ստիպում է աշակերտներին դասի ընթացքում չաղմկել: Ես գիտեմ, որ մարդը փոխվում է այն ժամանակ, երբ ինքն է փոփոխության որոշում կայացնում: Երբ մարդուն ստիպում ես,

Կարդալ ամբողջը

Հակառակ կարծիքներ

Երբ սովորում ես հակառակ կարծիքներ լսել,  ավելի արագ ես աճում 

Մարդկային գիտակցությունն ունի մակարդակներ: Որքան էլ քեզ թվա, թե գիտակցական բարձունքում ես, աճելու տեղ միշտ կա:  Առաջին անգամ գիտակցական աճ զգացի 25 տարեկանում, երբ սկսեցի ինքնակրթվել և ինքնաճանաչմամբ զբաղվել: Այդ տարիքում էր, որ հասկացա հակառակ կարծիքներ լսելու կարևորությունը: Այն, ինչը նախկինում տհաճ էր, սկսեցի արժևորել: Հաղթահարեցի դիմացինի կարծիքը լսել չցանկանալու,

Կարդալ ամբողջը

Ամենադժվար բանն աշխարհում

— Հայրիկ, ո՞րն է ամենադժվար բանն աշխարհում,- հարցրեց որդին հորը: — Լռել, երբ շատ ես ուզում խոսել,- պատասխանեց հայրը: — Մի՞թե դա ավելի դժվար է, քան տուն կառուցելը,- զարմացավ որդին: — Բնավորություն կառուցելը միշտ էլ ավելի դժվար է, քան որևէ նյութական բան, որդիս, — պատասխանեց հայրը: — Ինչո՞ւ,- չհասկացավ որդին:

Կարդալ ամբողջը

Ինքնակատարելագործման 5 փուլերը

Ինքնակատարելագործումը իմ կյանքի գլխավոր ուղղորդիչն է 2009 թվականից: Ես այն մտցրել եմ ամենուր՝ ընտանիքից և հանգստից մինչև աշխատանք և մարդկանց հետ հարաբերություններ: Ես ամեն օր զգում եմ, թե ինչպես է այն ինձ օգնում աճել:  Ես փորձում եմ ինքնակատարելագործման այնպիսի համակարգ ստեղծել, որի օգնությամբ մարդիկ կբարելավեն իրենց կյանքի գլխավոր ոլորտները: Հավանաբար

Կարդալ ամբողջը

Կրթություն

Ի՞նչը կփոխեի կրթության մեջ

Իններորդ դասարանում ես դարձա Արմավիրի մարզի լավագույն աշակերտ,  քանի որ հինգ առարկայական օլիմպիադաներում մարզում գրավեցի 1-ին և 2-րդ տեղերը և երեք առարկաներից անցա հանրապետական փուլ: Հանրապետական փուլում միայն մաթեմատիկա առարկայից ստացա երկրորդ կարգի դիպլոմ: Մինչ այդ, տարբեր տարիներին, բազմաթիվ գովասանագրեր ու դիպլոմներ էի հավաքում, հաղթում էի մրցույթներում, գերազանցիկ էի, ավարտեցի

Կարդալ ամբողջը

Ինչն է ինձ օգնում անցյալի անհանգստությունից ազատվել

Ես ընդունում եմ իմ անցյալը: Ես ընդունում եմ անցյալի անհաջողությունները, անիմաստ անցկացրած տարիները, հոգեկան ծանր ապրումները: Ես ընդունում եմ, որ ժամանակին եղել եմ ոչ այնքան խելոք, սխալվել եմ, տվյալ բանը չեմ արել կամ չեմ ասել: Ես ընդունում եմ, որ իմ հարազատներից ոմանք չկան: Ես ընդունում եմ, որ կյանքը միշտ չէ,

Կարդալ ամբողջը

Մոռանալ անցյալը

Անցյալից վերցրեք միայն գիտելիքը

Ես անցյալ «վերադառնում եմ» միայն այն դեպքում, երբ պետք է գիտելիք վերցնել: Անցյալում ես թողել եմ բոլոր զգացմունքները: Ինձ չեն հետաքրքրում իմ մանկության խաղալիքները, լուսանկարների ալբոմը, այլ իրեր և իրադարձություններ, եթե դրանք որևէ կերպ չեն ազդում ներկայի և ապագայի վրա: Ես հեշտությամբ կարող եմ ազատվել իրերից, որոնք ժամանակին կարևոր են

Կարդալ ամբողջը

error: Այս նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս խնդրում ենք նշել հեղինակին: